Կրեմլի խոսնակի այսօրվա արձագանքները վկայում են Արցախում Բաքվի հшրձшկումների ռուսական առաջնորդությունը, — գրում է Լրագիրը։ Մի բան են միջազգային հանրության թեկուզ անհասցե հայտարարությունները, որոնցից արդարացիորեն դժգոհում է հայկական կողմը, մեկ այլ բան՝ եռակողմ հայտարարության հեղինակի եւ երաշխավորի՝ կողմերին զսպվածության կոչը, այն էլ այն պարագային, երբ նույնիսկ Ռուսաստանի Պաշտպանության Նախարարությունն է ընդունել, որ եռակողմ հայտարարությունը եւ հրադադարը խախտել է Բաքուն։ Ընդ որում, նախորդ բոլոր խախտումների հետեւանքները մինչ օրս վերացված չեն։

Իր հերթին, Ռուսաստանի ԱԳՆ հայտարարության մեջ խոսվում է իրադրության կայունացնելու ջանքերի մասին եւ նույնպես չի նշվում հետեւանքները վերացնելու անհրաժեշտությունը։ Այսինքն՝ ամրագրվում են Բաքվի հերթական նվաճումները, հակառակ նոյեմբերի 9-ի թղթի։

от admin_fin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.