Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել, որի ընթացքում հայտարարել է, որ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ qnրակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ: Այս հայտարարությանն արդեն իսկ արձագանքել է Հայաստանի Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ Բաքվի պահանջը լեգիտիմ չէ։ Ի՞նչ է կատարվում։ Պատասխանելով հարցին, արցախցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն ասում է․
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ այդ ճանապարհի երթուղին պետք է կառուցվի կամ պլանավորվի 3 տարվա ընթացքում։ Ինչպես գիտենք՝ հայտարարությունից մինչ հիմա նույնիսկ երկու տարի էլ չի անցել։ Այդ առումով՝ Գրիգորյանի խոսքերը համապատասխանում են իրականությանը՝ առ այն, որ Ադրբեջանի պահանջը ոչ լեգիտիմ է։

от admin_fin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.