«Պшsերազմից հետո ոչինչ չարեցին»… ու այս արտահայտությունը հիմնականում լսում ես նրանցից, ովքեր իսկապես ոչինչ երբեք չարեցին մի պահ փոխվելու համար։ Մեզ համար վատն են բոլորը՝ մեր հարևանները, մեր կողքին ապրողները, մեզ օգնողները։ Մեզ համար լավն ենք միայն մենք։
Մենք երբեք չփոխվեցինք ու հենց այս պահերին ամեն երևույթի զզվելի կրկնությունն ավելի ակներև է դարձնում մեր դեմքը. մի նկար դնենք ու լացենք Տղերքի համար, մի որոշ ժամանակ անց նույն Տղերքի հարազատներին խшչենք սեփական կարծիք ունենալու համար։ Անդադար ստատուսներ գրենք՝ ուղղորդելով, թե ով ինչ է պարտավոր անել…

Պահից օգտվենք ու քննադատենք անխտիր բոլորին՝ բոլոր նախագահներից մինչև ներկա իշխանություն ու մի լավ կշտանանք. գուցե սրանով օգնենք Տղերքին։
Մեկ-մեկ հասկանում եմ իգական սեռին, դե էմոցիոնալ ենք, բայց որևէ կերպ չկարողացա ընկալել հատկապես այս ժամանակներում ստատուս գրող արական սեռին, մտածում եմ՝ գուցե ամոթ է, պարոնայք, գուցե ի վերջո հասկանաք, որ մինչ մի բան նստած հանգիստ գրում եք, 18 տարեկան հայրերին կորցրածները սահման են հսկում, մտածում եմ՝ կարո՞ղ է ամաչեք ու այսքան հայրենասեր չխաղաք…

от admin_fin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.