Ես շատ հավանական եմ համարում, որ Երեւանի մետրոպոլիտենի եւ այլ օբյեկտների шկшնապաsման մասին կեղծ шհազանգերը կազմակերպողները նպատակ ունեն հանրային դժգոհություն հարուցել իշխանությունների դեմ, այն հաշվով, թե՝ տեսեք չեն կարողանում կարգուկանոն ապահովել:Եթե ենթադրությունս ճիշտ է, ապա անտեղի ջանք է արածները, մենք վաղուց տեղյակ ենք, որ կառավարման համակարգում բառդակ է, ամեն օր նորանոր ապացույցներ ենք ստանում:Դեռ չի լսվել ու չի լսվելու հանրային պահանջ իշխանություններին հեռացնելու իշխանությունից հենց այդ ահազանգերի բերումով քաղաքը կաթվածահարելու պատճառով:

Այդ ահազանգերի կազմակերպիչները լավ չեն ուսումնասիրել հայոց պատմությունը ու տեղյակ չեն ամենայն հայոց հարմարվողականության ցուցանիշով մեր համաշխարհային ռեկորդակիր լինելու մասին:Իսկ եթե ենթադրությունս սխալ է, ապա կարող է բթացման գործընթաց լինել՝ մի օր իսկապես մի բան պաjթեցնելու եւ իսկապես իրար խառնելու նպատակով: Էն վախկոտ հովվի պատմության պես, որ ամեն օր սարից գոռում է, թե հասեք՝ գելն եկել, ոչխարն է ջարդում, գեղացիք ամեն անգամ ելնում հասնում են սար, տեսնում են՝ բան էլ չկա, մի օր իսկապես վրա են տալիս, գեղացիք ալարում են ելնեն սար, գելն իսկապես գզում է հոտը:

Մենակ թե չգրեք՝ էնա՝ «Սուրամլուն» պաjթեցրին, կբլոկեմ:Ավելի ախմախ սցենար էլ կարող է լինել, մի օր ռազմավարական դաշնակիցն ասում է,-Մեծաթիվ հպատակ ունեմ ձեր կողմերում (ու միայն վերջերս եկածները չեն, այլեւ իր անձնագրով բազմաթիվ հայորդիք), չեք կարողանում անվտանգություն ապահովել, հմի էլ ես էմ ապահովելու, կողքի քաշվեք:Բայց ես հակված եմ մնում առաջին տարբերակին: Մնում է ծնրադիր աղոթել, որ իշխանությունը նման ահազանգերի կառավարման ավելի իմաստուն լուծումներ գտնի: Մի գառ ինձնից:վարաքուր

от admin_fin

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.