Թուրքագետ Հակոբ Չաքրյանի համար բոլորովին զարմանալի չէ, որ երեկ գիշերը Վեդիում թուրք ամուսինների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, վերջիններս հայհոյել են հայերին։ Ասում է՝ դեռ Ցեղասպանության տարիներին և դրանից էլ շատ առաջ թուրքերն ընդգծված հայատյաց կեցվածք են ունեցել։
«Մինչդեռ հայերի կողմից թուրքերի հասցեին հայհոյանք չի հնչել։ Թուրքիայում նույնիսկ «հայ» ասելն ինքնին հայհոյանք է. որևէ մեկին վարկաբեկելու համար, օրինակ, կարող են ասել՝ «Մայրը հայ է» և դեռ հետևից էլ հայհոյել»,- ասում է թուրքագետը։ Չաքրյանի խոսքով՝ Վեդիում հայերին հայհոյած թուրք ամուսիններին պետք է պատժել Հայաստանի օրենքի ողջ խստությամբ։
«Թուրքերի և հայերի համակեցության մասին խոսք լինել չի կարող։ Թուրքերը ցեղասպանություն են իրագործել, դրանից հետո հայերի նկատմամբ առավել թշնամական վերաբերմունք է ձևավորվել՝ թե՛ իշխանության, թե՛ հասարակության մակարդակով։ Սա բխում է հանցագործի հոգեբանությունից, սա խոսում է թուրք ժողովրդի բռնության մշակույթի մասին։ Այս ամենի հիմքերը 1915 թվականին են գցվել»։
Նյութի աղբյուր՝ aravot.am

от admin_fin