Այսօր Գյումրիում տոնակատարություն է. քաղաքը նշում է իր տոնը: Բազմաթիվ միջոցառումներից հետո տոնական օրվա ավարտը ազդարարվել է Վարդանանց հրապարակում կայացած շքեղ համերգային ծրագրով, որի ժամանակ ելույթ են ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և «Ռեինկարնացիա» խումբը:
«Երևանի օրերը Գյումրիում» միջոցառման շրջանակներում հանրապետության երկրորդ քաղաքում են նաև Երևանի քաղաքապետը, քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ավագանու անդամներ:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ևս Գյումրիում է, որը տոնական շքեղ միջոցառումից տեսանյութ է հրապարակել, որտեղ քաղաքապետ Հրաչ Սարգսյանը պարում է միջոցառմանը մասնակից քաղաքացիների հետ: Տեսանյութում հնչում է «Ռեինկարնացիա» խմբի «Էլի լավ ա» ստեղծագործությունը:

от admin_fin