Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։ Էրդողանը Պուտինին առաջարկել է միջնորդություն Զապորոժիեի ատոմակայանի հարցում, ինչպես դա եղել է ցորենի գործարքի դեպքում։ Եթե ցորենի գործարքի դեպքում միջնորդության առարկան հասկանալի էր՝ ապաշրջափակվում էին ուկրաինական նավահանգիստները, այս դեպքում թուրքական կողմը մանրամասներ չի հայտնել, թե ինչի մասին է խոսքը։
Զապորոժիեի ատոմակայանը ռուսները զբաղեցրել են ներխուժման սկզբում։ Վերջին օրերին իրավիճակն այստեղ լարվել է, Մոսկվան փորձում է անջատել ատոմակայանը Ուկրաինայի էլեկտրացանցից եւ միացնել Ռուսաստանի ցանցին։ Միեւնույն ժամանակ, ատոմակայանը դարձել է Մոսկվայի շանտաժի հերթական օբյեկտը։ Հինգշաբթի այնտեղ է մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, որը մտադիր է մնալ մշտական հիմունքներով։
Նյութի աղբյուր՝ lragir.am, 168.am

от admin_fin